Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Եգիպտոսի խորհրդարանը սկսեց աշխատանքը

Եգիպտոսի խորհրդարանը սկսեց աշխատանքը
11.01.2016 | 11:29

Երեք տարվա ընդմիջումից հետո առաջին նիստն է անցկացրել Եգիպտոսի օրենսդիր մարմինը: Նախկին խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում իսլամիստները, դատարանի որոշմամբ ցրվել էր: Նոր ընտրված խորհրդարանի 596 պատգամավորների մեծ մասը երկրի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի կողմնակիցներն են: Եգիպտոսի նոր խորհրդարանը օրենսդիր մարմնի նախագահ է ընտրում, իսկ առաջիկայում պետք է վավերացնի 300 ժամանակավոր հրամանագրեր, որ արձակել էին Աբդել ալ-Սիսին ու մինչ վերջինիս ընտրությունը երկրի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրը:

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ